ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը»

Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը»
24.07.2012 | 14:08

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին` «Ֆաշիստն ու փիղը» հոդվածում իր հասցեին հնչեցրած զրպարտություն և վիրավորանք պարունակող հայհոյանքների համար:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Քոչարյանը, գործը զուտ լրագրողական ոլորտից է: «Իմ համեստ կարծիքով` քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրն ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչելու, իսկ «թերթի» խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն թույլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլև ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն: Հուսով եմ, որ համապատախան դատական որոշումից հետո շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու «լրագրողական» մոլուցքը»,- ասված է Տ. Քոչարյանի գրառման մեջ: Նա նաև ավելացնում է, որ դատական հայցը բավարարելու դեպքում ստացված գումարը կտրամադրվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռք բերելուն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ